24 Փտր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Կարապետյանը կունենա միայն մեկ՝ ՀՀ քաղաքացիություն․ Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանը կունենա միայն մեկ՝ ՀՀ քաղաքացիություն․ Նարեկ Կարապետյան

Մենք հաստատում ենք, որ Սամվել Կարապետյանն ունենալու է միայն մեկ՝ ՀՀ քաղաքացիություն։ Նա գտնվում է կալանքի տակ, և ունի սահմանափակումներ։ Եթե սահմանափակումներից ազատվի, կհրաժարվի Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացիություններից․ «Ազատության» հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ միայն ՀՀ քաղաքացիություն ունենալը Սամվել Կարապետյանի որոշումն է։

Եթե ընտրությունների ժամանակ չեք ստանում մեծամասնության ձայնը, Սամվել Կարապետյանը չի՞ հրաժարվելու ՌԴ քաղաքացիությունից․ հարցին նա պատասխանել է․«Մենք գնում ենք բացարձակ մեծամասնության»։

Դուք որոշակի կապ տեսնո՞ւմ եք քաղաքացիությունից հրաժարվելու և ընտրական արդյունքների միջև․ հարցին էլ պատասխանել է․ «Ընտրական արդյունքների միջև կապը կա, այս է՝ հաջողության ժամանակ, ոչ թե դեպքում»։

Ռազմագերիներ