24 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երեք պատերազմ են բերել, հետո հայտարարում են, թե աջակցեք մեզ, որպեսզի 4-րդը չլինի․ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը՝ կետերով

Երեք պատերազմ են բերել, հետո հայտարարում են, թե աջակցեք մեզ, որպեսզի 4-րդը չլինի․ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը՝ կետերով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է,  նա գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով։ Վերջը աղքատության վերացումն ու անվտանգություն ունենալն է․  «Ազատության»-ը տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Ներկայացնում ենք հարցազրույցի կարևոր հատվածները՝ կետերով․

  • Վարչապետի թեկնածուների տարբեր սցենարներ ենք քննարկել։ Պետք է մարդ, որը չունի ֆինանսական որևէ սահմանափակումներ, այսինքն՝ չունի ֆինանսական հետաքրքրություն, ունի կառավարչական մեծ փորձ ու հայրենասիրության մեծ զգացողություն, և պատրաստ է իր ներուժը դնել երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։
  • Սամվել Կարապետյանն ունի այլընտրանք, բայց մեր երկիրն ունի առաջնահերթություններ, որոնց համար նա գնացել է այս քայլին։ 
  • Տասնամյակներ մեր երկրի խնդիրները չեն լուծվում։ Երբ տարածաշրջանի երկրներն առաջ են գնում, մենք հետ ենք գնում։ Մենք առաջարկում ենք պետության նոր մոդել ձևավորել, որն ավելի ակտիվ, տնտեսապես ավելի բաց ու զարգացմանը միտված է։
  • Մենք հաստատում ենք, որ Սամվել Կարապետյանն ունենալու է միայն մի երկրի՝ ՀՀ քաղաքացիություն։ Նա գտնվում է կալանքի տակ, և ունի սահմանափակումներ։ Եթե սահմանափակումներից ազատվի, կհրաժարվի Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացիություններից։
  • Ադրբեջանը Սամվել Կարապետյանի դեմ հետախուզում է հայտարարել։ Դա ինչի՞ց է։ Նա իր հայրենիքին օգնել է։ Լինելով տարածաշրջանային ներդրող՝ մեծ ռիսկի է դիմել Հայաստանի համար։
  • Մի մարդու՝ Իլհամ Ալիևի համար Փաշինյանը փոխում է ոչ թե Սահմանադրության մի կետ, այլ ամբողջ Սահմանադրությունը։ Եթե մենք մի կետ Սահմանադրության մեջ չփոխենք, մենք չենք կարողանա խուսափել նրանից, որ Իլհամ Ալիևի պահանջով ամբողջ Սահմանադրությունն է փոխվելու։
  • Մենք ունենք այլընտրանք․ կա՛մ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կա՛մ հայերի առաջարկած տեխնիկական փոփոխությունը Սահմանադրությունում։
  • Եթե Եկեղեցու դեմ արշավը չլիներ, եթե Ցեղասպանության հետ կապված շշուկները, որոնք լսել էինք, չլինեին, մենք չէինք մասնակցի (ընտրություններին-Խմբ․)։
  • Գործող իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանի՝ վարչապետ լինելու փաստից։
  • Իշխանականները ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների անունն ավելի շատ են տալիս, քան իրենց ղեկավարինը։ Նրանք ուզում են 2021 թվականի պես անել։ Նրանք այնպես են անում, որ նոր գործիչներ չհայտնվեն դաշտում։
  • Մեր երկրի ղեկավարը 8 տարվա ընթացքում լուրջ գործարարի հետ համագործակցություն չի ունեցել։ Ովքեր եկել են, քրեական վարույթները շալակած դուրս են եկել։
  • Մենք իրական թշնամիներին չենք ուզում նկատել, աչքերը փակում ենք և ուզում հավատալ, որ նրանք թշնամիներ չեն։
  • Փաշինյանը մի բան է կարողանում լավ անել՝ հույս է վաճառում։
  • Մենք առաջարկում ենք «Խաղաղության պայմանագրի» մեջ մեկից ավելի երաշխավոր ունենալ։ Խաղաղությունը թղթի կտոր չէ․ մեկ վկա և երկու պետությամբ չի լինում։
  • Մենք Փաշինյանի պես բանակցությունները 0 կետից չենք սկսելու։
  • Թուլության նշան է պատերազմը, 3 պատերազմ են բերել, հետո հայտարարում են, թե աջակցեք մեզ, որպեսզի 4-րդը չլինի։
Ռազմագերիներ