
Կամուրջ՝ Արաքսի վրա․ Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհը կա
Ադրբեջանն ու Իրանը հայտարարել են Արաքս գետի վրա Աղբանդ-Քելալե կամրջի կառուցման ավարտի մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են՝ այն դառնալու է այսպես կոչված Արաքսի միջանցքի մաս և կապելու է Ադրբեջանը Նախիջևանին՝ Իրանի տարածքով։
Կառուցվել է Արաքսի այն հատվածում, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականի շրջանում։
Պատմականորեն Արաքսի վրա կամուրջներ եղել են նաև նախկինում, օրինակ՝ Խոդաֆերիի կամուրջը, որը Ջրականի ու Իրանի սահմանին է՝ այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կա նաև գործող սահմանային անցակետ՝ Աստարայում, սակայն սրանք երբեք չեն ունեցել այն ռազմավարական նշանակությունը, որը Բաքուն այժմ վերագրում է նոր կամրջին։


