
Իրանն իր պարտքն է համարում վրեժ լուծել Խամենեիի սպանության համար․ Փեզեշքիան
Իրանն իր պարտքն ու օրինական իրավունքն է համարում իրավունք վրեժ լուծել Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության համար․ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարության մեջ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունն իր պարտքն ու օրինական իրավունքն է համարում այս հանցագործության մեղավորներից վրեժ լուծելը», – նշված է հայտարարության մեջ։
Նախագահի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի և շիական աշխարհի ականավոր առաջնորդի սպանությունը մահմեդականների, մասնավորապես՝ աշխարհի շիաների դեմ «բացահայտ պատերազմի հայտարարում» է։


