
Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություններ չկան․ ԱԳՆ
Մերձավոր Արևելքի երկրներում, մասնավորապես՝ Արաբական Միացյալ Էմիրություններում (համատեղության կարգով՝ Բահրեյն, Սաուդյան Արաբիա), Քուվեյթում (համատեղության կարգով՝ Հորդանան), Կատար, Օմանում և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով․ հայտնում են ԱԳՆ-ից։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ ԱՄԷ-ում դեսպանությունը օպրետաիվ կապի մեջ է այնտեղ կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն:
Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժիները ևս շարունակում են իրենց գործունեությունը․ նշվում է, որ Իրանի պարագայում երբեմն կան կապի խնդիրներ։
ԱԳՆ-ից նաև հերքել են սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունն առ այն, որ թեժ գծի որոշ զանգեր անպատասխան են մնացել։
Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։
ԱԳՆ-ն նաև տրամադրել է տարածաշրջանում գտնվող ՀՀ դեսպանությունների կոնտակտային տվյալները.
Իրան. +98 902 0059927
Իսրայել. +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144
Արաբական Միացյալ Էմիրություններ. +971 506144624, +971509367385, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն. +971 58 567 0993
Քուվեյթ․ +965 25322175, +965 90065454, +965 25322174
Օման. +968 93812337
Կատար․ +974 44919232, +974 33303979
ԱԳՆ. +37455620111 (նաև WhatsApp)


