01 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե ​​նրանց նպատակը վարչակարգ փոխելն է, դա անհնար է․ Արաղչիի հարցազրույցը՝ կետերով

Եթե ​​նրանց նպատակը վարչակարգ փոխելն է, դա անհնար է․ Արաղչիի հարցազրույցը՝ կետերով

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հարցզրույց է տվել Аl Jazeera-ին և անդրադարձել Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը։

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի առանցքային կետերը․

  • Իրանը միշտ բաց է եղել դիվանագիտության համար՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, որը բանակցությունների ընթացքում երկրորդ անգամ հարձակվեց մեզ վրա։
  • Իրանի սահմանադրությամբ սահմանված է ընթացակարգ, որը մեկնարկել է․ այսօր ստեղծվել է անցումային խորհուրդը, որը կազմված է նախագահից, դատական ​​համակարգի ղեկավարից և Պահապանների խորհրդի իրավաբաններից մեկից։
  • 3 հոգուց բաղկացած այս խումբը կղեկավարի ղեկավարությունը մինչև նոր առաջնորդի ընտրությունը։ Հնարավոր է՝ մեկ կամ երկու օրից ընտրվի րկրի նոր առաջնորդ։
  • Գերագույն առաջնորդի սպանությունը կդարձնի առճակատումն ավելի բարդ և վտանգավոր։
  • Մենք աշխատում ենք թիրախավորել միայն զինվորական անձնակազմին և այն օբյեկտները, որ օգտագործում է Միացյալ Նահանգները Իրանի դեմ գործողություններում։
  • Մենք կորցրինք բարձրաստիճան զինվորական հրամանատարների, բայց նրանք անմիջապես փոխարինվեցին․ Իրանում ամեն ինչ շատ լավ է կարգավորված։
  • Եթե ​​նրանց նպատակը վարչակարգ փոխելն է, դա անհնար է։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ