02 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը չի բացառել Իրանում ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը

Թրամփը չի բացառել Իրանում ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին ասել է, որ չի բացառում անհրաժեշտության դեպքում Իրան ամերիկյան զորք ուղարկելու հնարավորությունը։

«Ի տարբերություն այլ նախագահների՝ ես չեմ ասի, որ ցամաքային զորք չի տեղակայվի․ իմ կարծիքով՝ դրանք հավանաբար պետք չեն լինի կամ կներգրավվեն՝ ըստ անհրաժեշտության», – նշել է նա։

Նախագահը նաև մերժել է հասարակական կարծիքի հարցումները, որոնց համաձայն՝ շատ ամերիկացիներ դեմ են Իրանին հարվածելու իր որոշմանը։

«Կարծում եմ՝ հարցումները շատ լավն են, բայց ինձ չեն հետաքրքրում հարցումները», – եզրափակել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև վստահություն է հայտնել, որ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունը «բավականին արագ կավարտվի»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ