03 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետին իրեն «օգտակար չլինելու» համար

Թրամփը քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետին իրեն «օգտակար չլինելու» համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել հարվածների հարցում դիրքորոշման համար։

Բրիտանական The Sun թերթի հետ զրուցում Թրամփը հայտարարել է, որ Սթարմերն «օգտակար չի եղել»։

«Ես երբեք չէի մտածի, որ կհանդիպեմ Մեծ Բրիտանիայի նման մոտեցմանը։ Իրականում սա ուրիշ աշխարհ է։ Հարաբերություններն ակնհայտորեն այն չեն, ինչ եղել են», – նշել է Թրամփը։

Երկուշաբթի Սթարմերը խորհրդարանում հայտարարել է, որ իր կառավարությունը «չի հավատում օդային հարվածների միջոցով ռեժիմի փոփոխության հնարավորությանը»։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը սկզբում մերժել է ԱՄՆ-ին թույլտվություն տալ օգտագործել իր բազաներն Իրանի դեմ հարձակումների համար, բայց ավելի ուշ թույլ է տվել մասնակցել իրանական ռազմական օբյեկտների դեմ «պաշտպանական» հարվածներին։

Մամուլի տվյալներով՝ Սթարմերը բավարար արդարացում չի տեսել Իրանի դեմ հարվածների համար՝ համաձայն միջազգային իրավունքի։

The Sun թերթին տված հարցազրույցում Թրամփը նաև գովաբանել է Ֆրանսիայի և Գերմանիայի դիրքորոշումը՝ հավելելով. «Սա բոլոր հարաբերություններից ամենաամուրն էր։ Եվ հիմա մենք շատ ամուր հարաբերություններ ունենք Եվրոպայի այլ երկրների հետ»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ