
Իրանը ոչնչացրած կլիներ Իսրայելը և այլ երկրներ, եթե չխզեի համաձայնագիրը․ Թրամփի հայտարարությունները՝ կետերով
Գերմանիայի կանցլեր Ֆրդիրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։
Ստորև ներկայացնում ենք Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունների առանցքային կետերը․
- Մարդիկ, որոնց դուք ամենաքիչն եք կասկածում, ուզում են հեռանալ այնտեղից (Իրանից – խմբ․)․ նրանք անձեռնմխելիություն են խնդրում, և հավանաբար ինչ-որ պահի նրանք վայր կդնեն զենքերը։
- Եթե այն ժամանակ չսպանեինք Սոլեյմանիին, նրանք շատ ավելի ուժեղ և խելացի կլինեին։
- Մենք ունենք միջին և խոշոր տրամաչափի զինամթերքի անսահմանափակ պաշարներ։
- Իրանը չունի նավատորմ, օդուժ և օդային հայտնաբերման համակարգ. նրանց ռադարները շարքից դուրս էին բերվել։
- Մենք պատրաստվում ենք դադարեցնել Իսպանիայի հետ ողջ առևտուրը․ չենք ուզում որևէ կապ ունենալ նրանց հետ։
- Իսպանիայից մեզ ասացին, որ չենք կարող օգտագործել իրենց բազաները, և դա նորմալ է․ մեզ դրանք պետք չեն, սակայն եթե ցանկանանք, կարող ենք պարզապես ժամանել և օգտագործել դրանք։
- Եթե ես չխզեի Օբամայի օրոք կնքված միջուկային համաձայնագիրը, Իրանն արդեն ոչնչացրած կլիներ Իսրայելը և այլ երկրներ։
- Իսրայելը մեզ չի ստիպել գործողություն սկսել Իրանի դեմ․ մենք բանակցություններ ենք վարել այդ խելագարների հետ, և ես զգացողություն ունեի, որ նրանք առաջինը կհարձակվեն։


