04 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այն, ինչ տեղի է ունենում Իրանում, ՀՀ պետական ինստիտուտների համար նորություն չէ․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Այն, ինչ տեղի է ունենում Իրանում, ՀՀ պետական ինստիտուտների համար նորություն չէ․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Որքա՞ն անլուրջ եք մոտեցել Արտաքին հետախուզական ծառայության զեկույցին, որ Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի առաջին օրն անհոգ «պերաշկի» էիք ուտում ձեր քարոզարշավային ավտոբուսում․ ԱԺ-ում հարց ուղղվեց Նիկոլ Փաշինյանին։

«Այն, ինչ տեղի է ունենում Իրանում, եթե ձեզ համար նորություն է, ՀՀ պետական ինստիտուտների համար նորություն չէ։ Այս իրավիճակը տարիներով է զարգանում»,-պատասխանեց Փաշինյանը։

Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով․

  • Երբ մեր «պերաշկի» ուտելու կադրերը տարածվեցին, մեր միջազգային շատ գործընկերներ որոշեցին գնալ ու ռեստորաններում հրապարակային ճաշել՝ ցույց տալու համար, որ իրենց քաղաքացիներն անհանգստանալու բան չունեն, իրավիճակը «կոնտրոլի» տակ է։
  • Ասում են՝ ինչի՞ եք «պերաշկի» ուտում, բա պիտի բունկերներից վախենայի՞նք դուրս գալ, սենսացիա է սա։
  • Մենք հրաժարվեցինք ձեր անվտանգության երաշխավորից, ու դարձանք պետություն, մենք այդ ընթացքում պետություն չէինք․ Փաշինյանը՝ ընդդիմությանը
  • Եթե աշխարհի ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ պատկերացումները մնային այնպիսին, ինչպիսին էին 2018, 2019 կամ 2020 թվականներին, ապա Հայաստանն այսօր չէր կարող լինել։
  • Մենք ցավում ենք Իրանում և շուրջը տեղի ունեցող իրադարձությունների համար։
  • Քանի դեռ Հայաստանում կա կուսակցություն, որը զենքի վրա է երդում տալիս, մեր հասարակությունում հանցավոր բարքեր լինելու են։ Մեր քաղաքական ռազմավարությունն է, որ ձեր կուսակցության նման կուսակցություններ չլինեն որպես հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մաս․ Փաշինյանը՝ Դաշնակցությանը։

 

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ