04 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի երազանքը, ԱՄՆ-ի հեգեմոնիան և Իրանի «շիական կիսալուսինը»

Իսրայելի երազանքը, ԱՄՆ-ի հեգեմոնիան և Իրանի «շիական կիսալուսինը»

ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ ո՛չ միջուկային զենքի համար է, ո՛չ էլ կրոնի․ միջուկային զենքի ու շիաների դեմ պայքարի շղարշի տակ ներկայացվող կռիվը ավելի խոր և հիմնաքարային պատճառներ ունի։

Միացյալ Նահանգները չի պատրաստվում իր դիրքերը զիջել այլ մեկին, լինի դա Վենեսուելայի ղեկավարին ձերբակալելով, Չինաստանի տնտեսական շնչուղիները փակելով, թե Այաթոլլայի ինստիտուտը վերացնելով։

Միացյալ Նահանգների համար Իրանի նման պետության դեմոնիզացիան կամ թշնամական կերպարի ստեղծումն անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում հեգեմոնիա հաստատելու համար։ Առաջին հայացքից կարող է թվալ շատ հակասական, բայց Իսրայելը չի կարող ունենալ միակողմանի և հեգեմոն դիրքավորում Մերձավոր արևելքում, եթե նրան չունենա հակազդող գործոն։

Բայց արդյոք ամեն ինչ այդքան միանշանա՞կ է։ Թեև Իրանի թշնամական կերպարի ստեղծումն ԱՄՆ-ին օգնում է տարածաշրջանում ազդեցիկ դիրք ստեղծել, այս հակամարտության կրողը Իսրայելն է․ շիա ուժերի դեմ պայքարը գոյաբանական է․ նավթն ու կրոնն այս խնդրի համատեքստում երկրորդ պլան են մղվում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ