04 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը հանձնարարել է քննարկել Եվրոպա գազի մատակարարումը դադարեցնելու հարցը

Պուտինը հանձնարարել է քննարկել Եվրոպա գազի մատակարարումը դադարեցնելու հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ենթադրել է, որ Ռուսաստանին ավելի ձեռնտու կլինի անմիջապես դադարեցնել Եվրոպա գազի մատակարարումը, քան սպասել, որ եվրոպական երկրները լիովին հրաժարվեն ռուսական գազից։

«Նրանք նախատեսում են մեկ ամսից սահմանափակել ռուսական գազի, այդ թվում՝ հեղուկ գազի ձեռքբերումը, իսկ մեկ տարի անց՝ 2027 թվականին, սպասվում են լրացուցիչ սահմանափակումներ՝ ընդհուպ լիակատար արգելք։ Հիմա այլ շուկաներ են բացվում։ Այսպիսով, գուցե մեզ համար ավելի ձեռնտու լինի հենց հիմա դադարեցնել մատակարարումը եվրոպական շուկա և մուտք գործել այլ շուկաներ», – ասել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցի ընթացքում։

Նա նշել է, որ այդ քայլը չունի քաղաքական դրդապատճառ, քանի որ ավելի նպատակահարմար է ամրապնդել դիրքերը նոր շուկաներում, քան սպասել ԵՄ-ի արգելքին։

«Բայց սա վերջնական որոշում չէ. այս դեպքում, այսպես ասած, պարզապես բարձրաձայն մտածում եմ․ կհանձնարարեմ Կառավարությանը քննարկել այս հարցը ընկերությունների հետ», – հավելել է ՌԴ նախագահը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ