06 Մար
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները

Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ․ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։

«Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ», – ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ