
Թեհրանի ընտրությունը՝ աշխարհաքաղաքական քննարկումների կենտրոնում
Իրանի նոր Գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությունն արդեն իսկ հայտնվել է աշխարհաքաղաքական քննարկումների կենտրոնում․ Բանիմացների խորհրդի նման որոշումն այս լարված փուլում հերթական ընտրություն չէ, այլ ունի քաղաքական ենթատեքստ։
Մոջթաբա Խամենեիի դեպքը Իսլամական հեղափոխությունից ի վեր միակն է, երբ որդին հաջորդում է հորը։ Խամենեիի որդու անունը իրանական մամուլում դեռ նախորդ տարի՝ նախագահ Ռաիսիի ավիավթարից հետո էր շրջանառվում։ Հոգևոր առաջնորդի մահվան դեպքում ո՞վ էր փոխարինելու նրան։
Իրանի իշխանական համակարգի ներսում Ալի Խամենեիի երկրորդ որդու անունը միարժեք չէր ընկալվում՝ որպես հոր ժառանգորդ, սակայն ստեղծված նոր իրադրությունը խաղում կանոններ է փոխել։


