
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը․ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Շեշտը դրվել է Իրանի հետ կոնֆլիկտի հետևանքով ստեղծված իրավիճակի և ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ընթացող երկկողմ բանակցությունների վրա», – լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Պուտինը մի շարք նկատառումներ է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։
Ըստ Ուշակովի՝ զրույցը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների նախագահի նախաձեռնությամբ և տևել է մոտ մեկ ժամ։


