
Իրանը չի քննարկում ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ վարելու հնարավորությունը․ Արաղչի
Իրանը նպատակահարմար չի համարում Միացյալ Նահանգների հետ նոր բանակցություններ վարելը. PBS-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նրան հարցրել են, թե արդյոք Թեհրանի ղեկավարությունը կապ է հաստատել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելուց հետո։
Արաղչին նշել է, որ Խամենեին դեռևս որևէ հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ, և բոլորը սպասում են նրա ապագա մեկնաբանություններին։
«Ես չեմ կարծում, որ այս պահին օրակարգում կան Միացյալ Նահանգների հետ նոր շփումներ կամ բանակցություններ։ Մենք շատ դառը փորձ ունենք ամերիկացիների հետ», – հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։


