11 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում 126-ից ավելի գրանցված կուսակցություն կա, սա ահռելի թիվ է 2 մլն ընտրող ունեցող երկրի համար․ ԿԸՀ նախագահ

ՀՀ-ում 126-ից ավելի գրանցված կուսակցություն կա, սա ահռելի թիվ է 2 մլն ընտրող ունեցող երկրի համար․ ԿԸՀ նախագահ

ՀՀ-ում 126-ից ավելի գրանցված կուսակցություն կա. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Կարծում եմ՝ 2 մլն ընտրող ունեցող երկրի համար սա ահռելի թիվ է»,-ասաց նա։

Հովակիմյանը նշեց, որ փետրվարի 7-ից «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխության համաձայն՝ ԱԺ ընտրության ժամանակ կուսակցությունների անցողիկ շեմը նվազել է ու դարձել 4 տոկոս, իսկ դաշինքներինը՝ 8-10 տոկոս։

«Եթե 3 քաղաքական ուժ են դաշինք կազմելու, անցողիկ շեմը լինելու է 8 տոկոս, եթե 3-ից ավելի քաղաքական ուժեր են դաշինք կազմելու, ապա անցողիկ շեմը կլինի 10 տոկոս»,-ասաց Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահը նաև հայտնեց, որ փոփոխվել են գրավի չափերը։ Կուսակցությունները նախկին 10 մլն-ի փոխարեն կվճարեն 7,5 մլն դրամ, դաշինքները՝ 15 մլն դրամ։

Փոփոխվել է նաև կոալիցիա կազմելու սկզբունքը։ Նախկինում 3 քաղաքական ուժից ավելի չէր կարող լինել կոալիցիոն կազմում, հիմա նոր փոփոխությունը թույլ է տալիս 3-ից ավելի ուժ կոալիցիա կազմի։

«Եթե ձայների մեծ մասը հավաքած ուժը չհասցնի սահմանված ժամկետում կոալիցիա կազմել, ապա օրենքը թույլ կտա դա անել ձայների փոքրամասնությունը հավաքած ուժերին»,- ասաց նա։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ