13 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք որոշեցինք գրասենյակ բացել Մոլդովայում, որը պետք է զբաղվի նաև Հայաստանի հարցերով․ Եվրոպական խորհրդարանի նախագահ

Մենք որոշեցինք գրասենյակ բացել Մոլդովայում, որը պետք է զբաղվի նաև Հայաստանի հարցերով․ Եվրոպական խորհրդարանի նախագահ

ՀՀ-ի կողմից շատ մեծ հանձնառություն կա խորացնելու կապերը Եվրոպական միության հետ, մենք իսկապես ուզում ենք խորացնել մեր համագործակցությունը․ այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարությունների ժամանակ ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

«Մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, ահա թե ինչու էինք ուզում վարչապետին հրավիրել այսօր այստեղ, սա ընդամենն առաջին քայլն է այս մեր մանդատի շրջանակում»,- ասել է նա։

Ըստ նրա՝ մյուս շաբաթ Եվրոպա-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստը տեղի կունենա, նաև Եվրամիություն-Հայաստան՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը՝ մայիսին, որը տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի ժողովից զատ:

«Ինչ վերաբերում է տեղում մեր ներկայությանը, այս որոշումները մենք կայացնում ենք Եվրոպական խորհրդարանի բյուրոյում։ Մի քանի ամիս առաջ մենք որոշում կայացրինք Մոլդովայում գրասենյակ բացել, որը պետք է ամբողջ Արևելյան գործընկերության տարածաշրջանով զբաղվի, այդ թվում՝ նաև Հայաստանն ընդգրկի։ Մենք այս առումով հաստատում ենք մեր լիարժեք հանձնառությունն Արևելյան գործընկերության մեր բոլոր բարեկամներին»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ