
Իրանը կարող է Կալիֆոռնիայի ուղղությամբ ԱԹՍ-ներ արձակել․ ABC News
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն զգուշացրել է Կալիֆոռնիայի ոստիկանական բաժանմունքներին, որ Իրանը կարող է վրեժ լուծել ամերիկյան հարձակումների համար՝ անօդաչու թռչող սարքեր արձակելով Միացյալ Նահանգների արևմտյան մասում գտնվող օբյեկտների ուղղությամբ․ գրում է ABC News-ը։
«Մենք վերջերս տեղեկություններ ենք ստացել, որ 2026 թվականի փետրվարի սկզբին Իրանը ենթադրաբար նախատեսում էր անակնկալ հարձակում իրականացնել՝ արձակելով անօդաչու թռչող սարքեր Միացյալ Նահանգների, մասնավորապես՝ Կալիֆոռնիայում տեղակայված թիրախների ուղղությամբ, եթե ԱՄՆ-ն հարվածեր Իրանին», – ասված է հայտարարության մեջ։
Բյուրոյից, սակայն, տեղեկացրել են, որ թիրախների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չունեն։


