
ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելը համարել եմ սադրիչ գործողություն և հրահանգել եմ դիմում գրել․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
Ճեպազրույցի կարևոր կետերը ներկայացնում ենք ստորև․
- Այո՛, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, քանի որ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։
- Մենք փաստացի օգտվում ենք Ադրբեջանի երկաթուղուց և չենք ուզում, որ այդ օգտվելը լինի միակողմանի։ Եւ ուզում ենք, համապատասխանաբար, մենք էլ մեր քայլն անել։
- Առաջարկել ենք ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը՝ Կոռնիձորից Երասխով։
- Կասկած չունեմ, որ համաձայնագիրը կստորագրվի, հիմա կստորագրվի ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, թե երբ՝ երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի։
- Ես համարել եմ դա սադրիչ գործողություն և հրահանգել եմ հրաժարականի դիմում գրել․ Փաշինյանը՝ ԱՄՆ փոխնախագահին Արցախի հիմնախնդրի մասին գիրք նվիրած Էդիտա Գզոյանին ազատելու մասին։
- Կարո՞ղ է պատերազմ կա, ես տեղյակ չեմ, կամ ինչ-որ կոնֆլիկտ կա, էսկալացիա կա, զոհեր ու վիրավորներ կան, ինձ չեք ասում, խնայո՞ւմ եք։ Որտե՞ղ պատերազմ կա, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա կրակոց, որտե՞ղ կա զոհ, որտե՞ղ կա հարձակում, պայթյուն և այլն, լուսաբանեք, իմանանք՝ որտեղ կա այդ ամենը։
- Պատարագի ժամանակ Արցախ անունը հնչեցնելն ի՞նչ է նշանակում, նշանակում է պատերազմի կոչ, ուրիշ բան չի նշանակում։


