
Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
Դատարանը որոշեց երկարաձգել գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը ևս մեկ ամսով․ այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հակակոռուպցիոն դատարանը վաղ առավոտից քննում էր տնային կալանքը ևս մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ քննիչների միջնորդությունը։
Հիշեցնենք՝ Կարապետյանը կալանորվել է հունիսի 18-ին․ նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։


