
Թրամփը դիտարկում է Իրանի Խարգ կղզու նավթային հանգույցի գրավումը․ Axios
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուսումնասիրում է Իրանի Խարգ կղզում նավթային ենթակառուցվածքները զավթելու ռազմական գործողության հնարավորությունը․ գրում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաների շրջանում աղբյուրներին։
Հոդվածում նշվում է, որ «այս ծրագրի իրականացումը կպահանջի ԱՄՆ-ի կողմից ցամաքային ռազմական գործողություն»։
ԱՄՆ ղեկավարը կարող է որոշել նման քայլի դիմել, «եթե տանկերային նավագնացությունը շարունակի փակ մնալ Պարսից ծոցում»։
Աղբյուրներից մեկը նշել է, որ ԱՄՆ նախագահը հույս ունի, որ կղզու ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելը Թեհրանին կզրկի իր եկամտի զգալի մասից։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ Վաշինգտոնը մտահոգված է Իրանի կողմից տարածաշրջանի հարևան պետությունների նավթային օբյեկտների դեմ հնարավոր պատասխան հարվածներով։
«Այստեղ կան և՛ զգալի ռիսկեր, և՛ զգալի օգուտներ։ Նախագահը դեռևս վերջնական որոշում չի կայացրել այս հարցի վերաբերյալ, և մենք չենք պնդում, որ նա կձեռնարկի այս քայլը», – հավելել են աղբյուրները։


