
24 ժամ է՝ հոսանքազրկված է Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը․ գրասենյակ
Մարտի 15-ի ժամը 13։00-ից հոսանքազրկված է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը և գրասենյակը։ Բնականաբար, խափանվել է նաև ջրամատակարարումը․ հայտնում են ՀՀ առաջին նախագահի գրասենյակից։
«Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին ՀԷՑ-ից պատասխանել են. «Մեկ ժամից կմիացնենք»։ Անցել են տասնյակ մեկժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ, առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով։ Ի՞նչ է նշանակում Նախագահի նկատմամբ կիրառված և շարունակվող այս տմարդի դրսևորումը։ Միայն մեկ բան. հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։ ՀԷՑ-ը չէր համարձակվի դիմել այդպիսի ստորության, առանց հրահանգի։ Ավելացնենք, որ մինչ այս պահը Նախագահի առանձնատան և գրասենյակի հոսանքի ու ջրի մատակարարումը վերականգնված չէ։
Սա ոչ թե սովորական վթար է, այլ Առաջին նախագահի և նրա ընտանիքի հանդեպ կիրառված և չդադարող սադիզմի դրսևորում»,-գրել է գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը։


