
Չգիտենք՝ Մոջթաբա Խամենեին ո՞ղջ է, թե՞ մահացած․ Թրամփի հայտարարությունները՝ կետերով
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել միջազգային օրակարգին առնչվող մի շարք հարցերի։
Ստորև ներկայացնում ենք ասուլիսի ընթացքում հնչած առանցքային հայտարարությունները․
- Իսրայելը երբեք չէր կիրառի միջուկային զենք Իրանի դեմ։
- Նրանք (Իրանը) արձակում են ընդամենը 2-3 հրթիռ, նրանք դեռ ունեն պաշարների մոտ 8%-ը։
- Իրանցի ցուցարարները կարող են քաջ լինել, բայց հիմար չեն․ նրանք չունեն զենք, մինչդեռ շենքերի տանիքներում դիպուկահարներ կան։
- Շատերն ասում են, որ Մոջթաբա Խամենեին անդամախեղված է․ ոմանք ասում են, որ նա կորցրել է ոտքը և շատ ծանր վիրավորվել է, իսկ մյուսներն ասում են, թե նա մահացել է։ Ոչ ոք չի ասում, որ նա լիարժեք առողջ է։ Մենք չգիտենք՝ նա մահացա՞ծ է, թե՞ ոչ։
- ՆԱՏՕ-ն մենք ենք․ Պուտինը վախենում է մեզնից, նա չի վախենում Եվրոպայից, այլ վախենում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
- ԱՄՆ-ն պարտավոր չէ օգնել Ուկրաինային․ Բայդենն անում էր դա, քանի որ նրան խաբել էին։


