17 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչի՞ մասին չի կարելի խոսել Ցեղասպանության թանգարանում

Ինչի՞ մասին չի կարելի խոսել Ցեղասպանության թանգարանում

Պետական պաշտոնյան չպետք է շեղվի արտաքին պետական քաղաքականությունից․ կարծում է Ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Այդպես է նա մեկնաբանում Էդիտա Գզոյանին տնօրենի պաշտոնից ազատելու պատճառներին։ 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ վերահաստատել է՝ նախկին տնօրենը պաշտոնից ազատվել է պետական քաղաքականությունից շեղվելու պատճառով։ Նրա խոսքով՝ Գզոյանին  պաշտոնում վերականգնելու հարց օրակարգում չկա։

Ինքը՝ Հրաչյա Թաշչյանը, ասում է՝ մտադիր չէ շեղվել կառավարության որդեգրած քաղաքականությունից, սակայն այստեղ առաջանում է հարց․ ի՞նչ պետական քաղաքականության մասին է խոսքը։ Ե՞րբ է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից դուրս մնացել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ