
Ահազանգ՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքից
Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային։ Նախորդող 10 օրում նա օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձեր է արել․ ոչ մի կերպ չի հաջողվել։
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամները հայտարարություն են տարածել՝ ընդգծելով՝ կեղծ դատավարությունից հետո ազատազրկվածներն անգամ վճիռները չեն ստացել։ Չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։
Ընտանիքը Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային ուղղված Ռուբեն Վարդանյանի դիմումի աուդիոձայնագրությունը, որը կիսատ էր, հրապարակել է։ Նրանք մտահոգություն են հայտնել․ անգամ կարճ զրույցները հնարավոր է այլևս չլինեն։

