18 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը Մկրտիչ սրբազանին արգելել է շփվել թեմի հոգևորականների հետ

Դատարանը Մկրտիչ սրբազանին արգելել է շփվել թեմի հոգևորականների հետ

Դատարանը սահմանափակել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի շփումը թեմի հոգևորականների հետ․ ABC Media-ի հետ զրույցում ասել է Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Վրթանես Բաղալյանը։

«Սահմանափակել են նաև Սրբազանի այցելությունները թեմի եկեղեցիներ ու առաջնորդարան։ Մկրտիչ սրբազանին կարելի է ամեն տեղ գնալ, բոլորի հետ շփվել, բայց մեր հետ շփումը արգելվել է, իսկ թեմն ունի նրա կարիքը, մենք ունենք նրա կարիք։ Դատարանն ապօրինի որոշում է կայացրել, Սրբազանը կարող է այցելել ցանկացած եկեղեցի, բայց Արագածոտնի թեմին պատկանող եկեղեցիներ չի կարող»,-ասել է Տեր Վրթանեսը։

Հիշեցնենք, որ այսօր դատարանը վերացրել է Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը, նա գտնվում էր տնային կալանքում։ Սրբազանին կալանավորել էին Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանի հայտարարության հիման վրա: Նա մեղադրվում է օրինական հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև ընտրական քվեարկության արդյունքների վրա ազդելու մեղադրանքով։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ