18 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը հրաժարական է տվել՝ կոչ անելով Թրամփին Իրանի հարցում «փոխել կուրսը»

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը հրաժարական է տվել՝ կոչ անելով Թրամփին Իրանի հարցում «փոխել կուրսը»

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվել՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հարցում «փոխել կուրսը»․ գրում է BBC-ն։

X-ում հրապարակված նամակում Քենթը նշել է, որ Իրանն «անմիջական սպառնալիք» չի ներկայացնում ԱՄՆ-ի համար՝ հավելելով, որ Թրամփի վարչակազմն «սկսել է այս պատերազմն Իսրայելի և նրա հզոր ամերիկյան լոբբիի ճնշման պատճառով»։

Նամակին ի պատասխան՝ Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփն ունի «համոզիչ ապացույցներ», որ Իրանն առաջինն էր պատրաստվում հարձակվել ԱՄՆ-ի դեմ:

Քենթի հրաժարականի վերաբերյալ Թրամփն ասել է, որ նա «լավ տղա» է, բայց «թույլ էր անվտանգության հարցում»։ Նա նաև նշել է, որ Քենթի հրաժարականի նամակը ստիպում է իրեն մտածել, որ «լավ է, որ նա հեռացել է»։

Նշվում է, որ Քենթը Թրամփի վարչակազմի ամենաազդեցիկ դեմքն է, որը մինչ օրս հրապարակավ քննադատել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումն Իրանի դեմ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ