
Ֆիդանը և Բայրամովը քննարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը և վերջին զարգացումները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։
Նախարարները ընդգծել են տարածաշրջանային կայունության պահպանման, լարվածության սրման կանխարգելման, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։
Կողմերն ընդգծել են առկա մարտահրավերներին ի պատասխան համատեղ և համակարգված գործողությունների կարևորությունը։


