
Իրանում պատերազմին դեմ արտահայտված ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ հետաքննություն են սկսել՝ գաղտնի տեղեկության արտահոսքի համար
Իրանում պատերազմի դեմ բողոքի պատճառով հրաժարական տված ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթի նկատմամբ հետաքննություն է սկսվել․ գրում է NBC News-ը։
Ըստ գործին ծանոթ աղբյուրի՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Քենթի նկատմամբ հետաքննություն է վարում գաղտնի տեղեկության արտահոսքի համար։
Աղբյուրն NBC News-ին հայտնել է, որ հետաքննությունն սկսվել է նախքան Քենթի հրաժարականը։
Քենթը երեքշաբթի հայտարարեց, որ համաձայն չէ Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշմանը, և որ Իրանի կառավարությունն «անխուսափելի սպառնալիք» չի ներկայացնում, ինչպես պնդում է Թրամփի վարչակազմը։
Հիշեցնենք, որ հրաժարական տալով՝ Քենթը կոչ էր արել Թրամփին Իրանի հարցում «փոխել կուրսը»։


