
Հայաստանն օգնություն կուղարկի՞ Իրան․ ԱԳՆ պատասխանը
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատունը օգնություն ստանալու պատրաստակամություն էր հայտնել, Հայաստանը որոշում ունի՞ օգնություն ուղարկելու։ Ե՞րբ և ի՞նչ է ուղարկելու. ABC Media-ի հարցին ի պատասխան՝ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանն ասաց. «Օգնության կազմակերպումն ընթացքի մեջ է։
Այլ մանրամասներ խոսնակը չհայտնեց։
Հիշեցնենք՝ մարտի 17-ին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատունը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով ֆինանսական և մարդասիրական (հատկապես դեղորայք) օգնություն տրամադրելուն։
«Ի պատասխան Հայաստանում բնակվող բազմաթիվ հայրենակիցների, ինչպես նաև հայ բարեկամների կողմից ֆինանսական և մարդասիրական (հատկապես դեղորայք) օգնություն տրամադրելու վերաբերյալ բազմսթիվ զանգերի՝ սույնով տեղեկացնում ենք որ, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկ» ընկերությունը իր պատրաստակամությունն է հայտնել հրատապության կարգով ստանալու ցանկացած անհրաժեշտ դեղորայք և բժշկական պարագաներ անհատներից, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններից, բժշկական սարքավորումների մատակարարներից, դեղագործական ընկերություններից և փրկարար կազմակերպություններից»,- նշված է դեսպանատան հայտարարությունում։

