19 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպանվելուց առաջ Քըրքն ինձ խնդրել էր հետ պահել ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշվելուց․ ԱՄՆ հակաահաբեկչական ծառայության նախկին ղեկավար

Սպանվելուց առաջ Քըրքն ինձ խնդրել էր հետ պահել ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշվելուց․ ԱՄՆ հակաահաբեկչական ծառայության նախկին ղեկավար

ԱՄՆ-ի հակաահաբեկչական ծառայության երեկ հրաժարական տված ղեկավար Ջո Քենթը հայտարարել է, որ իր ղեկավարած ծառայությանը թույլ չեն տվել շարունակել Չարլի Քըրքի սպանության հետաքննությունը․ գրում է GB News-ը։ 

Քենթի խոսքով՝ Ազգային հակաահաբեկչական ծառայության հետաքննությունը կասեցրել է Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ)։

Քաղաքական մեկնաբան Թակեր Կարլսոնի հետ հարցազրույցում նա նշել է, որ Քըրքը «նախագահ Թրամփի ամենամտերիմ խորհրդականներից մեկն էր և ակտիվորեն դեմ էր արտահայտվում Իրանի դեմ պատերազմին»։

Քենթը նշում է, որ վերջին անգամ տեսել է Քըրքին 2025 թվականի հունիսին։ Նրա խոսքով՝ Քըրքն իրեն շատ բարձր և լսելի ձայնով ասել է․ «Ջո՛, հետ պահիր մեզ Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշվելուց»։

«Նախագահ Թրամփի ամենամտերիմ խորհրդականներից մեկը, որը բացահայտորեն հանդես էր գալիս այն դիրքորոշմամբ, որ մենք չպետք է պատերազմ սկսենք Իրանի դեմ և պետք է առնվազն վերանայենք մեր հարաբերություններն Իսրայելի հետ, հանկարծակի հրապարակայնորեն սպանվում է, և մեզ թույլ չի տրվում այդ մասին որևէ հարց բարձրացնել», – ասել է Քենթը։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի կողմնակից Չարլի Քըրքը սպանվել էր դիպուկահարի կրակոցից Յուտայում կայացած միջոցառման ժամանակ, իսկ Քենթը հրաժարական է տվել երեկ՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հարցում «փոխել կուրսը»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ