
Չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը մտածի, թե ինքն աշխարհի տերն է․ Բրազիլիայի նախագահը քննադատել է Թրամփին
Մենք պետք է սովորենք հարգել երկրների տարածքային ամբողջականությունը, չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը մտածի, թե ինքն աշխարհի տերն է. հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան՝ անդրադառնալով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։
«Չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը մտածի, թե ինքն աշխարհի տերն է, որ ինչ-որ մեկն առավոտյան արթնանա ու ասի. «Ես պատրաստվում եմ վերցնել Գրենլանդիան, ես պատրաստվում եմ վերցնել Պանամայի ջրանցքը, ես պատրաստվում եմ վերցնել Կուբան, ես պատրաստվում եմ վերցնել Վենեսուելան»», – ասել է նա։


