20 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Թրամփի երթուղին» կծառայի ԱՄՆ-ի և Ադրբեջանի շահերին․ The Hill

«Թրամփի երթուղին» կծառայի ԱՄՆ-ի և Ադրբեջանի շահերին․ The Hill

Թեհրանը բացահայտորեն դեմ է «Թրամփի երթուղուն»։ Առևտրային ճանապարհը, որ վարձակալության է տրվել ԱՄՆ-ին 99 տարով, կանցնի Հայաստանի տարածքով՝ կապելով Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ և բացելով ճանապարհ դեպի Թուրքիա և այնուհետև դեպի Եվրոպա՝ շրջանցելով Իրանն ու Ռուսաստանը։ Թեհրանը վախենում է, որ այս միջանցքը կամրապնդի Արևմուտքի և Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում՝ միաժամանակ կտրելով Իրանին Հայաստանից․ գրում է The Hill պարբերականը։

Ինչպես նշվում է, երթուղու մասին հայտարարությունը վրդովեցրել է նաև Մոսկվային։

1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից ի վեր Ռուսաստանը Կովկասի նախկին խորհրդային հանրապետությունները համարել է իր ազդեցության ոլորտի մի մասը։ Ըստ պարբերականի՝ Ղարաբաղյան հակամարտության ամբողջ ընթացքում ռուսները ծառայել են որպես անբարեխիղճ միջնորդներ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հարյուրավոր զինվորների տեղակայումը խաղաղապահության համար իրականում սառեցրել է հակամարտությունը ռուսական պայմաններով:

Երբ Ադրբեջանը 2023 թվականին ռազմական հարձակում սկսեց Ղարաբաղում, ռուս խաղաղապահները չմիջամտեցին: Այժմ, երբ Ադրբեջանի հարաբերությունները սկսում են սրվել Իրանի և Ռուսաստանի հետ, սա կարող է հնարավորություն լինել Բաքվի և Վաշինգտոնի համար ամրապնդելու իրենց պաշտպանական, էներգետիկ և առևտրային հարաբերությունները:

ԱՄՆ-ն կարող է օգուտ քաղել Հարավային Կովկասում իր գործընկերության ընդլայնումից։ Սա նաև կամրապնդի Ադրբեջանի տնտեսական կապերն ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ, քանի որ այն ձգտում է հեռանալ Իրանից և Ռուսաստանից։ ԱՄՆ-ի հետ ավելի ամուր գործընկերությունը կխթանի Ադրբեջանի տնտեսությունը՝ Թրամփի ծրագրած առևտրային միջանցքից ստացված շահույթի միջոցով։ Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ-Ադրբեջան ավելի սերտ հարաբերությունները կթուլացնեն Իրանի և Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ