
Իրանը չի հարվածել ո՛չ Թուրքիային, ո՛չ Օմանին․ Մոջթաբա Խամենեի
Իրանի և Օմանի վրա չեն հարձակվել ո՛չ Իրանը, ո՛չ նրա մերձավորարևելյան դաշնակիցները. դրանք Իսրայելի սադրանքներ էին․ TACC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին։
«Մեզ հետ լավ հարաբերություններ պահպանող Թուրքիայի և Օմանի որոշ թիրախների վրա հարձակումները չեն իրականացվել Իսլամական Հանրապետության զինված ուժերի կամ Դիմադրության առանցքի այլ ուժերի կողմից․ սա սիոնիստական թշնամու կողմից իրականացվող խորամանկություն է, որը սադրիչ մարտավարություն է կիրառում՝ Իսլամական Հանրապետության և նրա հարևանների միջև պառակտում ստեղծելու համար, և դա կարող է տեղի ունենալ նաև այլ երկրներում», – Խամենեիի մամուլի ծառայությունը մեջբերել է նրա խոսքերը։


