
ԱՄՆ-ն հազարավոր զինծառայողների է տեղափոխում Մերձավոր Արևելք․ Fox News
Մոտ 4500 նավաստիներից և ծովային հետևակի զինծառայողներից բաղկացած դեսանտային խումբն այս պահին նավարկում է Խաղաղ օվկիանոսով դեպի Մերձավոր Արևելք․ Fox News-ին ասել է անանուն պաշտոնյան։
Նշվում է, որ զորախումբը կժամանի տարածաշրջան մոտ մեկ ամիս անց։
Ստորաբաժանումների կազմում կան նաև F-35B Lightning II կործաինչներ և ուղղաթիռներ, որոնք Մերձավոր Արևելք կտեղափոխվեն ամերիկյան տարբեր ռազմաբազաներից։


