
Հե՛յ, Թրամփ, Դուք ազատված եք պաշտոնից․ Իրանական բանակի խոսնակը ծաղրել է ԱՄՆ նախագահին
Իրանական բանակի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին ծաղրել է Դոնալդ Թրամփին՝ Հորմուզի նեղուցի լիարժեք վերաբացման համար նրա տված վերջնաժամկետի մոտենալուն պես․ գրում է Al Jazeera-ն։
«Հե՛յ, Թրամփ, Դուք ազատված եք պաշտոնից։ Դուք ծանոթ եք այս նախադասությանը։ Շնորհակալություն այս հարցին ձեր ուշադրության համար», – անգլերեն հեռարձակված տեսանյութում ասել է Զոլֆաղարին։
Հիշեցնենք, որ Իրանը խոստացել է սկսել հակահարվածներ, եթե ԱՄՆ-ն հարվածի երկրի էներգետիկ ցանցին․ ԱՄՆ-ն սպառնացել էր հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե Հորմուզի նեղուցը շարունակի փակ մնալ։


