23 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անամպ չէ, վերքերը թարմ են․ Արարատ Միրզոյանի ելույթը՝ կետերով

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անամպ չէ, վերքերը թարմ են․ Արարատ Միրզոյանի ելույթը՝ կետերով

TRIPP-ի շրջանակում բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կկառուցվեն, կգործարկվեն, կվերագործարկվեն ՀՀ տարածքում, կմնան, կգործեն ՀՀ լիարժեք իրավազորության շրջանակում և ներքո․ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Արարատ Միրզոյանի ելույթի առանցքային հատվածները՝ կետերով․

  • ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անամպ չէ, ի վերջո այդքան արյուն է հեղվել, վերքերը թարմ են, Բաքվում պահվող անձինք ունենք։
  • TRIPP-ի շուրջ բանակցությունները շարունակվում են։ ՀՀ-ԱՄՆ միջպետական համաձայնագիր կլինի, որով կհիմնադրվի TRIPP-ը։
  • Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ ու խոստումնալից երկխոսություն, գետնի վրա գործընթացներ են տեղի ունենում։
  • Եվրամիության հետ ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում։
  • ՀՀ-ն հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին, հիմնականում՝ դեղորայքի տեսքով։ Անհրաժեշտություն չենք տեսել շեփորահարելու այդ մասին։
  • ՀՀ-ն և՛ փակ դռների ետևում, և՛ հրապարակային բազմիցս ասել է, որ ՀՀ սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ խնդրահարույց բան չկա։
  • Ադրբեջանի կողմից պահանջ՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ, չկա։
  • Արձանագրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն բանակցել ու չեն բանակցում ՀՀ սահմանադրության փոփոխությանը վերաբերելի որևէ հարց։ Երբ մենք ասում ենք՝ չենք կարող Սահմանադրությունը քննարկել ձեզ հետ, դա Հայաստան-Ադրբեջան բանակցությունների թեմա չէ, իրենք ասում են՝ «շատ լավ, դա մենք չենք բանակցում, չենք պահանջում, ձեր ներքին գործն է, բայց ձեզ տեղեկացնում ենք՝ քանի դեռ ձեր Սահմանադրությունն այս ձևակերպումներն ունի, մենք չենք պատրաստվում ստորագրել»։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ