
Իրանի ԱԳՆ-ն հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին տեղեկությունը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու մասին տեղեկությունը՝ ասելով, որ Թեհրանի դիրքորոշումը Հորմուզի նեղուցի վերաբերյալ և պատերազմը դադարեցնելու պայմանները չեն փոխվել․ գրում է Al Jazeera-ն։
Բաղային նշել է, որ «որոշ բարեկամ երկրներից» հաղորդագրություններ են ստացվել պատերազմը դադարեցնելու համար ԱՄՆ-ի բանակցություններ վարելու առաջարկի վերաբերյալ։
Դրան ի պատասխան, պաշտոնյայի խոսքով, իրանական կողմը նախազգուշացրել է Իսլամական Հանրապետության կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակման ծանր հետևանքների մասին։


