23 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուրջ բանակցություններ ենք ունեցել Իրանի հետ․ Թրամփի հայտարարությունները՝ կետերով

Լուրջ բանակցություններ ենք ունեցել Իրանի հետ․ Թրամփի հայտարարությունները՝ կետերով

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Մենք շատ լուրջ բանակցություններ ենք ունեցել Իրանի հետ․ դրանք, կասեի, կատարյալ են անցել։
  • Իրանի հարցում մենք գործ ունենք մի մարդու հետ, ում ես համարում եմ ամենահարգվածը և առաջնորդ։ Խոսքը Գերագույն առաջնորդի մասին չէ. նրանից ոչ ոք լուր չունի, և մենք չգիտենք՝ նա ո՞ղջ է, թե՞ ոչ
  • Քննարկումները տեղի են ունեցել երեկ․ նրանք շատ են ուզում համաձայնության գալ, մենք նույնպես կցանկանայինք դա։
  • Մենք շատ շուտով կհանդիպենք, հինգօրյա ժամանակահատված ենք համաձայնեցրել։ Կտեսնենք, թե ինչպես կընթանա այն, լավ ընթացքի դեպքում մենք կկարգավորենք այս հարցը․ հակառակ դեպքում մենք պարզապես կշարունակենք ռմբակոծել միմյանց։
  • Հիմա մենք շատ լուրջ հնարավորություն ունենք կնքելու գործարք, որը, սակայն, ոչինչ չի երաշխավորում, ես ոչինչ չեմ երաշխավորում։
  • Նրանք միջուկային զենք չեն ունենալու, նրանք համաձայնել են դրան։ Մենք ոչնչացրել ենք նրանց կարողությունները, բայց դա չի նշանակում, որ ճիշտ սարքավորումներով հնարավոր չէ կարող ստեղծել միջուկային զենք։
  • Հնարավոր է՝ Հորմուզի նեղուցը համատեղ վերահսկվի՝ իմ ու այաթոլլահի կողմից։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ