24 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ն խաղաղության կուսակցություն է, ընդդիմադիրները՝ պատերազմի․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով

ՔՊ-ն խաղաղության կուսակցություն է, ընդդիմադիրները՝ պատերազմի․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցը կետերով ներկայացնում ենք ստորև․

  • ՔՊ-ն խաղաղության կուսակցություն է, իսկ ընդդիմադիրները պատերազմի կուսակցությունից են։
  • Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք ասում Արցախ։
  • Չի եղել դեպք, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները խոսեն միայն խաղաղության մասին։ Մենք պետք է վախենանք խաղաղությունը ձեռքներիցս բաց թողնելուց։
  • Աղդամի ֆոնին նկարվելով՝ սխալ եմ արել, եղել եմ նույն ձեր տրամանաբանության մեջ, ոչմիթիզականի տրամաբանության մեջ եմ եղել։
  • Lա՞վ չի, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա որևիցե պրոցեսի մեջ չկա, որտեղ պիտի մեր երեխաները զոհվեն։ Վա՞տ ա դա, ես կարծում եմ՝ լավ է։
  • Այո, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը՝ ՔՊ-ն, խաղաղության կուսակցություն է, իսկ հիմնական ընդդիմադիր դերակատարները, դրանք պատերազմի կուսակցություն են։ Հիմա իրողությունը դա է։
  • Հեծանիվ չեմ հորինում․ այո՛, կա պատերազմի կուսակցություն, կա խաղաղության կուսակցություն, և այո, 2026 թվականի ընտրություններում  ընտրությունը լինելու է խաղաղության և հնարավոր պատերազմի միջև։
  • Փաշինյանին «Ալիևի տասովշիկ» ասողները սխալ են անում, գլուխները պատով են տալիս:

 

 

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026