24 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախը լեզվաբանական միավոր չէ, որին կարելի է մոտենալ բառարանային հեգնանքով․ Դավիթ Անանյան

Արցախը լեզվաբանական միավոր չէ, որին կարելի է մոտենալ բառարանային հեգնանքով․ Դավիթ Անանյան

Արցախը բառ չէ։ Արցախը ճակատագիր է. իր ֆեյսբուքյան էջում գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը։

«Երբ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող մարդը փորձում է «խելացի» համեմատություններով բացատրել, թե ինչ է նշանակում «Արցախ» բառը, իրականում բացատրում է ոչ թե բառը, այլ իր մանրությունը, ցինիզմը և արտաքին կամքին հարմարեցված լինելու իր պատրաստակամությունը։

Արցախը լեզվաբանական միավոր չէ, որ դրան կարելի է մոտենալ բառարանային հեգնանքով կամ կաբինետային սառնությամբ։

Արցախը հազարավոր զոհերի արյունն է, հարյուր հազարավոր մարդկանց կորցրած տունը, և մի ամբողջ ժողովրդի կոտրված, բայց չմարած արժանապատվությունը։

Պաշտոնական ամբիոնից այդ բառը «նվազեցնելը» պարզապես անհաջող արտահայտություն չէ․ դա արժեքային ընտրություն է հիշողության և մոռացության, արժանապատվության և հարմարավետության միջև։

Երբ պետության անունից խոսող մարդը չի զգում բառի ծանրությունը, նշանակում է՝ չի զգում նաև այն ժողովրդի ցավը, որի անունից խոսում է։ Իսկ երբ չի զգում ցավը, վաղ թե ուշ սկսում է արդարացնել նաև դրա պատճառները։

Որովհետև կան բառեր, որոնք պարզապես չեն կարելի «համեմատել»։ Դրանք կամ կրում ես, կամ խուսափում դրանցից։ Եվ ժողովուրդն ամեն բան տեսնում է և տալու է իր արժանի պատասխանը»,- գրել է նա:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026