
ԱՄՆ-ն Իրանին պատերազմը դադարեցնելու 15 կետից բաղկացած ծրագիր է փոխանցել․ The Jerusalem Post
ԱՄՆ-ն Իրանին ներկայացրել է 15 կետից բաղկացած ծրագիր, որը նպատակ ունի դադարեցնել Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը․ գրում է The Jerusalem Post-ը։
Նշվում է, որ, ծրագիրը, որն Իրանին է տրամադրվել Պակիստանի միջոցով, անդրադառնում է Իրանի բալիստիկ հրթիռային և միջուկային ծրագրերին, ինչպես նաև Հորմուզի նեղուցի խնդրին։
Ծրագրի մանրամասներին ծանոթ 3 աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն քննարկում է մեկամսյա հրադադար հայտարարելու հնարավորությունը, որի ընթացքում տեղի կունենան համաձայնագրի շուրջ բանակցություններ։
The Guardian-ը գրում է, որ 15 կետից բաղկացած ծրագիրը հիմնված է Թրամփի բանակցային թիմի՝ գրեթե մեկ տարի առաջ միջուկային բանակցությունների ժամանակ ներկայացրած առաջարկի վրա։
Նշվում է, որ այս սկզբնական 15 կետից բաղկացած ծրագիրը հիմք է ծառայել 2025 թվականի մայիսի բանակցությունների համար, որոնք ձախողվեցին Իրանի դեմ իսրայելական օդային հարվածների պատճառով։


