
Թուրք պաշտոնյան հաստատել է՝ Անկարան միջնորդի դեր է խաղում Վաշինգտոնի և Թեհրանի միջև
Թուրքիայի իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Հարուն Արմաղանը հայտարարել է, որ Անկարան միջնորդի դեր է խաղում Վաշինգտոնի և Թեհրանի միջև․ գրում է The Times of Israel-ը։
Նա նշել է, որ Թուրքիան դեր է խաղում «Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղերձներ փոխանցելու գործում՝ լարվածության թուլացումը և ուղիղ բանակցությունները խրախուսելու համար»։
Պաշտոնյան չի մանրամասնել այդ ուղերձների բովանդակությունը, սակայն նշել է, որ դրանք փոխանցվում են նաև Պարսից ծոցի երկրներին, որոնք հայտնվել են Մերձավոր Արևելքում սրվող տարածաշրջանային պատերազմի մեջ։


