
Դանակահարություն՝ վարժական հավաքների ընթացքում
Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է․ ABC Media-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ձեռնարկվում են միջոցներ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածվել էր տեղեկություն առ այն, որ վարժական հավաքների ընթացքում 3 պահեստազորային է դանակահարվել․ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


