27 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալեն Սիմոնյանի հետ վիճած քաղաքացին ձերբակալվել է

Ալեն Սիմոնյանի հետ վիճած քաղաքացին ձերբակալվել է

Քննչական կոմիտեն Ալեն Սիմոնյանի հետ ԱԺ-ի դիմաց միջադեպի մասնակցին ձերբակալելու որոշում է կայացրել։

Քննչական մարմնից ABC Media-ին հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Մ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):

ՆԳՆ-ից, առանց անուն հստակեցնելու, ABC Media-ին տեղեկացրել են, որ մեկ անձ նշված գործի շրջանակում ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026