
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այդ հարցում մեծ է ոչ միայն ԱՄՆ նախագահի, այլև Ձեր դերակատարումը․ Փաշինյանը՝ Պուտինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությու պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հանդես եկել մի շարք հայտարարություններով։
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունների առանցքային կետերը․
- Մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ հաստատվել է խաղաղություն, և Հայաստանն ու Ադրբեջանը հարգում են միմյանց տարածքային ամբողջությունը։
- Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այդ հարցում մեծ է ոչ միայն ԱՄՆ նախագահի, այլև Ձեր (Վլադիմիր Պուտինի) դերակատարումը։
- Հայաստանը գիտի՝ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը միաժամանակ անհամատեղելի է, բայց գործընթացները չեն հասել այն կետին, որ պետք է ընտրություն կատարել։
- Երևանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը հրապարակայնորեն 2 անգամ հայտարարել է այդ մասին։
- ՀԱՊԿ-ի մեխանիզմները չաշխատեցին, և իրավիճակը բերեց նրան, ինչ ունենք այսօր։
- Մեր քաղաքացիների մի մասը կարծում է, որ չափից շատ է ժողովրդավարությունը։ Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրանց կարող են մասնակցել միայն ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիները։ Այն մարդիկ, որոնք ՀՀ քաղաքացի չեն, նրանք պատգամավորության թեկնածու չեն կարող լինել։


