
Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը խոսել է անազատության մեջ գտնվող գործիչների և առաջիկա ընտրությունների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադինիր Պուտինը խոսել է անազատության մեջ գտնվող գործիչների և առաջիկա ընտրությունների մասին և նշել՝ ռուսական կողմը կցանկանար, որ նրանք կարողանային մասնակցել ներքաղաքական գործընթացներին։
«Գիտենք, որ Հայաստանում առաջիկայում ընտրություններ են․ Մոսկվան ունի շատ ընկերներ գործարարների շրջանում։ Մի քանիսը նրանցից, որ ունեն ՌԴ անձնագիր, գիտեմ՝ գտնվում են անազատության մեջ։ Իհարկե, դա ձեր որոշումն է, բայց կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանան մասնակցել ներքաղաքական գործընթացներին»,- ասել է ՌԴ նախագահը։
Իր հերթին Փաշինյանը նշեց, որ Հայաստանում ընտրություններին կարող են մասնակցել միայն ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիները, ուստի այն մարդիկ, որոնք ՀՀ քաղաքացի չեն, պատգամավորի թեկնածու չեն կարող լինել։


