
ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի մեջ է մտել որպես Իսրայելի խամաճիկ․ Փեզեշքիանն ուղերձով դիմել է ամերիկացիներին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը բաց նամակով դիմել է ամերիկացիներին․ գրում է ТАСС-ը։
Ստորև ներկայացնում ենք Իրանի նախագահի ուղերձի հիմնական կետերը։
- Իրանի ժողովուրդը թշնամանք չի տածում այլ ազգերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի կամ հարևան պետությունների ժողովուրդների նկատմամբ։
- Իրանի գործողությունը չափված պատասխան է, որը հիմնված է օրինական ինքնապաշտպանության վրա․ այն պատերազմի կամ ագրեսիայի սկիզբ չէ։
- ԱՄՆ-ի հարձակումները Իրանի ենթակառուցվածքների վրա ուղղված են Իրանի ժողովրդի դեմ և ռազմական հանցագործություններ են։
- ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի մեջ է մտել որպես Իսրայելի խամաճիկ, քանի որ վերջինս ձգտում է շեղել աշխարհը պաղեստինցիների դեմ իր հանցագործություններից։
- Իրանի և Միացյալ նահանգների համար անիմաստ է շարունակել այս դիմակայությունը․ առճակատման և համագործակցության միջև ընտրությունը կանխորոշելու է սերունդների ապագան։


