
Թանկանա գազը, կթանկանա հացը․ Պուտինի ակնարկը՝ գազի գնի մասին
Հայաստանը ռուսական գազը ստանում է գրեթե 3 անգամ ավելի էժան, քան Եվրոպան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց տեքստով հիշեցնում է՝ Հայաստանը գազը ստանում է ոչ թե շուկայական, այլ «հատուկ» գնով։
Պուտինը գազի գնի մասին խոսում է Հայաստանի՝ հենց ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների մասին խոսելիս․ նա քաղաքական սուբսիդիայի մասին է խոսել՝ Վլադիմիր Մարտիրոսյանն է կարծում։
Հայաստան մատակարարվող գազի հիմնական ծավալը գալիս է Ռուսաստանից՝ տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր, և շուրջ 400 միլիոնը՝ Իրանից․ սահմանին գազի գնի փոփոխությունը ինչպե՞ս կանդրադառնա քաղաքացիների վրա։

